կարևոր
691 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-12 10:59
Հասարակություն

Ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են 2 «Opel» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնավածքներով տեղափոխվել են հիվանդանոց։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, որպեսզի վիրավորներին դուրս բերեն ավտոմեքենաներից ու մոտեցնեն շտապօգնության ավտոմեքենային, ովքեր էլ միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։

Վթարի փաստով Չարենացավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից մեկը ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայող է և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել «Nissan»-ի վարորդի կողմից դեպի Երևան ընթանալիս բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին բախվելը և հանդիպակաց երթևեկելի գոտում հայտնվելը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։