Փոխարժեքներ
12 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ՀՀ կառավարության ղեկավարի հետ զրույցի արդյունքում ստորագրվել է երեք փաստաթուղթ: Դրանցից մեկը վերաբերում է պաշտոնական Երեւանի կողմից առաջ քաշվող «խղաղության խաչմերուկ» նախագծին, որը լիարժեք ճանաչում է ստացել ԱՄՆ-ի կողմից: Երկրորդ փաստաթուղթը նվիրված է էներգետիկ անվտանգության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցոթյանը, երրորդը`բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ոլորտում համագործակցությանը: Նմանատիպ պամանավորվածություններ են ձեռք բերվել նաեւ Բաքվի հետ՝ ներառյալ SOCAR-ի նավթագազային արշավի եւ ամերիկյան ExxonMobil-ի միջեւ ավելի վաղ ստորագրված համագործակցւթյան հուշագիրը: Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության ֆորմալ սահմանափակումները վերացվում են (այսպիսով, 907-րդ փոփոխությունը դե ֆակտո վերացվում է): Բացի այդ, երկու պետությունների ղեկավարները ստորագրել են ռազմավարական գործընկերոթյան խարտիայի նախապատրաստման համար ռազմավարական աշխատանքային խումբ ստեղծելու մասին փոխըմբռնման հուշագիրը. «...առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կպատրաստվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու տեքստերը: Սա պատմական ձեռքբերում է Ադրբեջանի համար ... ինչպես մեծ ձեռքբերում, այնպես էլ մեծ պատասխանատվություն», – նշել է Ալիեւը:
Բաքուն եւ Երեւանը պայմանավորվել են վերսկսել դիվանագիտական հարաբրությունները, անժամկետ դադարեցնել ռազմական դիմակայությունը` հավատարիմ մնալով կրակի լիակատար դադարեցմանը, միմյանց ինքնիշխանության հարգմանը, առեւտրի բացմանը, պատմել է Սպիտակ տան տերը այս եւ այլ դրույթներ ամրագրող ամփոփիչ համատեղ հայտարարության ստորագրման արարողության ժամանակ: Փաստաթղթի համաձայն` արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են «խաղաղության եւ միջպետական հարաբերությոնների հաստատման մասին համաձայնագրի» համաձայնեցված տեքստը` ընդունելով «համաձայնագրի ստորագրման եւ վերջնական վավերացման համար լրացուցիչ միջոցառումների շարունակման անհրաեշտությունը»: Դիվանագիտական լեզվից թարգմանաբար դա նշանակում է Երեւանի կողմից Հայաստանի Սահմանադրության վերաշարադրման «տնային առաջադրանքի» կատարում, որը հղում է պարունակում դեռեւս 1990 թվականին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից ընդունված Անկախության հռչակագրին` հիշատակելով Լեռնային Ղարաբաղը: Ալիեւի խոսքով` հայկական կողմն ինքն է պատրաստակամություն հայտնել փոփոխույուններ մտցնել Սահմանադրության մեջ, որից հետո հնարավոր կլինի խաղաղության պայմանագրի ստորագրում. «Կարծում եմ՝ չարժե ժամանակ կորցնել»: Նկատենք՝ հիպոթետիկ հանրաքվեի արդյունքներն անկանխատեսելի են եւ, ամենայն հավանականությամբ, կստիպեն հայաստանյան իշխանություններին բավականին անհանգստանալ` դրդելով դրանց մտածել «շրջանցիկ» ուղիների մասին, որոնք բացառում են զգայուն հարցի համաժողովրդական քվեարկության առաջադրումը։
Ի թիվս այլ բաների, երեք երկրների առաջնորդների հայտարությունը պարունակում է ՀՀ մտադրությունը «համագործակցել ԱՄՆի եւ փոխադարձաբար որոշված երրորդ կողմերի հետ` ՀՀ տարածքում «Թրամփի երթուղին հանուն միջզգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) տրանսպորտային հաղորդակցության նախագծի համար շրջանակ սահմանելու նպատակով»: Ավելի վաղ տեղ գտած տեղեկությունների համաձայն` Հայաստանի Սյունիքի մարզով անցնող «Զանգեզուրի միջանցքի» հատվածը, ինչպես Ադրբեջանում են անվանում, 99 տարով հանձնվում է ամերիկյան ընկերությանը եւ կոչվելու ՝է «Թրամփի ուղի»: «Դա կլինի հատուկ տարանցիկ գոտի, որը թույլ կտա Ադրբեջանին լիարժեք մուտք ունենալ դեպի Նախիջեւան`լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը», - հայտարարել էՍպիտակ տան ղեկավարը` համեստորեն հավելելով. «Ես չեմ խնդրել, բայց ինձ համար մեծ պատիվ է, որ երթուղին կկրի իմ անունը»:
Նախագիծը ենթադրում է երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղի, գազատարի (հավանաբար Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա եւ մասամբ Մերձավոր Արեւելք կապույտ վառելիքի մատակարարման համար) եւ օպտիկամանրաթելային գծերի եւ, հնարավոր է, էլեկտրահաղորդման գծերի կառուցում: Կարծես թե ամերիկյան ընկերությունը աշխատնքները կվարի Հայաստանի օրենսդրությանը համապատասխան`առանց ռազմական բաղադրիչի։ Դա, ի դեպ, չի բացառում նրա անվտանգության ապահովմանը մասնավոր պահնորդական կառույցների աշխատակիցների կամ երրորդ կողմերի զինծառայողների մասնակցությունը, օրինակ` Թուրքիայի, որը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նախագծի նկատմամբ եւ օպերատիվորեն գոհունակություն է հայտնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի առաջընթացի կապակցությամբ` դա համարելով «արտակարգ իրադարձություն»: Հիշեցնենք՝1990-ականների այսպես կոչված «Գոբլի պլանը», որը ենթադրում էր այսպես կոչված «փոխանակում» «Մեղրիի միջանցքն» այն ժամանակ հայկական կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի մի մասի վրա հայտնվեց համաշխարհային ԶԼՄ-ում, ամենայն հավանականությամբ, թուրք գործընկերների մատուցմամբ եւ բազմիցս քննարկվեց բանակցային գործընթացի ընթացքում (օրինակ` ամերիկյան Քի Ուեսթում 2001ին):
Երկարատեւ գաղափարի ներկյիս վերամարմնավորումը` նույնը «TRIPP-ն ապաշրջափակելու է ամբողջ տարածաշրջանը եւ երկարաժամկետ օգուտներ կստեղծի բոլորի համար: Դա կամրապնդի ԱՄՆ-ի` որպես ամբողջ մոլորակի գլխավոր խաղաղարարի դերը: Սա մեր տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի հաջողությունն է», – վստահեցրել է ՀՀ կառավարւթյան ղեկավարը` նշելով ԱՄՆ նախագահի ակնառու դերը ընթացիկ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում: «Մենք կպայմանավորվենք նիկլորի հետ եւ համատեղ կառաջարկենք Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել», – իր հերթին խոստացել է ալիեւը`արձանագրելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ավարտը (համապատասխան դրույթն ամրագրված է նաեւ համատեղ հայտարարության մեջ):
Այժմ արդեն քչերն են հիշում՝ ադրբեջանա-թուրքական կոմունիկացիոն նախագծերին Հայաստանի հնարավոր ինտեգրման մասին առաջին խոսակցությունները սկսվել են դեռեւս 1990-ականների սկզբին, այսինքն`մինչեւ ԽՍՀՄ-ի պաշտոնական փլուզումը: Այն ժամանակ հեռուն գնացող գաղափարների եւ նախագծերի իրագործմանը խանգարեց Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված հակամարտոթյունը, որի ռազմական հաջողությունը 1993-1994աններին ընդհանուր առմամբ ուղեկցեց հայկական կողմին։ Չհամակերպվելով անհաջողությունների հետ եւ հաղթահարելով ներքին անկայունությունը` ողջ հաջորդ քառորդ դարում Բաքուն համառորեն աշխատել է այնպիսի պայմանների ստեղծման վրա, որոնք, ի վերջո, նպաստել են 2020-2023 ականների ռազմական եւ քաղաքական-դիվանագիտական հաջողություններին, որոնցից հետո ադրբեջանա-ռուսական հարաբերությունները մտել են կանխատեսելի սառեցման գոտի (հայ-ռուսական հարաբերություններն այդ ճանապարհով ավելի վաղ են գնացել):
Մոսկվայում բազմիցս հետաքրքրություն են հայտնել Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, սակայն, որոշ մեկնաբաններ նշում եբ, Ուկրաինայում ձգձգված հատուկ ռազմական գործողության խորապատկերին Կովկասում առաջատարի ափը փորձում են որսալ Թրամփի վարչակազմը եւ ռիսկային արկածների պատրաստ (ոչ միայն Կովկասում, այլեւ, օրինակ, «հետասադյան» Սիրիայում) շրջանառու գործարարները: Հնարավոր է՝ նրանց ջանքերը լիովին չարդարացվեն, եւ քաղաքագիտական շրջանառւթյան մեջ հայտնված Tripp հապավումն այդպես էլ կմնա ոչ այլ ինչ, քան զվարճալի անեկդոտ: Միեւնույն ժամանակ, չի կարելի ժխտել՝ Կովկասի հարավային հատվածում նոր իրողությունները պահանջում են առնվազն լուրջ իմաստավորում եւ նոր մոտեցումներ, որոնք կոչված են կանգնեցնելու տարածաշրջանում ռուսական ներկայության հետագա նվազեցման գործընթացները:
Թարգմանեց Գայանե Մանուկյանը։
Աղբյուրը՝ infoshos.ru