Փոխարժեքներ
11 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Իրանի նախագահ Փեզեշքիանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ այսօր զեկուցել է արտգործնախարար Արախչին, և որոշվեց, որ նրանք ինքնուրույն կբանակցեն։ Դա այն չէ, ինչ լրահոսում այդքան ուռճացրել են։ Իրանի Իսլամական Հանրապետության պահանջները, որոնք կապված էին այդ երթուղու հետ, բոլորը հաշվի են առնվել։ Սակայն այնտեղ ներառված են տարածքային ամբողջականության շրջանակը, դեպի Եվրոպա կամ հյուսիս մեր ճանապարհի չփակվելը, այսինքն՝ այն ամենը, ինչ Իրանի համար կարևոր է։ Միակ մտահոգությունը, որ կա, այն է, որ ամերիկյան մի ընկերություն է ուզում կառուցել այդ ճանապարհը»։