|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի երեկվա ելույթին, որի ընթացքում նա դժգոհություն էր հայտնել հակակոռուպցիոն մարմին ստեղծելու մասին նախագծի` ազդարարի ինստիտուտին վերաբերող մասից: Պատգամավորի խոսքով՝ Կարապետյանի մտահոգությունն այն էր, որ օրենքն ի չարս չօգտագործվի:
«Ինչպես մի շարք այլ պատգամավորներ նույն մտահոգությունը հայտնեցին, այնպես էլ` նա: Ուղղակի մի քիչ մտքերն այնպես ձևակերպեց, որ ուրիշ բան ստացվեց: Մենք այդ օրենքին կողմ ենք եղել, ինքներս էլ աշխատում ենք, որ քննարկում տեղի ունենա, և, ընդհանրապես, մեր մոտեցման մեջ է տեղավորվել պայքարող մարմնի ստեղծման հարցը: Ազդարարների մեխանիզմը նոր է գործադրվելու Հայաստանում: Մտահոգությունն այն է, որ ի չարս չօգտագորվի, չծայրահեղացվի, այսպես ասած` կլյաուզնիկներին չխրախուսի»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով. «Մի քիչ այնպես ձևակերպեց, որ քննադատեցին, թե չէ` այստեղ գործ տալու հարցը չէ. եթե իրական հանցանք կա, որ տեսել ես, քաղաքացու պարտականությունն է ասել և ոչ թե հանցագործ աշխարհին բնորոշ ձևով թաքցնել, որևէ մեկի հանդեպ քրեական հետապնդում չառաջացնել»:
Պատգամավորն ասաց նաև, որ զրուցել է Անդրանիկ Կարապետյանի հետ, և նա էլ ասել է, որ իր մտահոգությունը վերաբերում էր նրան, որ օրենքի նախագիծն ի չարս չօգտագործվի: