|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Ըստ DHA-ի՝ Էրդողանի՝ Մակրոնի հետ զրույցի հիմնական թեման եղել է թուրքական ԶՈւ-ի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունը: Էրդողանը շեշտել է, որ Թուրքիայի գործողությունները Սիրիայում չեն հակասում ՄԱԿ-ի սկզբունքներին: Մակրոնն իր հերթին մտահոգություն է հայտնել` Աֆրինում խաղաղ բնակչության վիճակի հետ կապված, ինչին ի պատասխան` Էրդողանը պնդել է, որ «իրենք ձեռնարկում են հնարավոր բոլոր քայլերը խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար»:
Նշենք, որ Էրդողանը Աֆրինում գործողության մասին հեռախոսազրույց է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: