կարևոր
982 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-07 15:15
Հասարակություն

Արթուր Սարգսյանի հանդեպ քաղաքական հետապնդումները սկսվել են դեռևս 2021-ին․ Գառնիկ Դանիելյան

Արթուր Սարգսյանի հանդեպ քաղաքական հետապնդումները սկսվել են դեռևս 2021-ին․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Մեկ ամիս առաջ 2 ամսով ապօրինաբար կալանավորվեց մեր գործընկեր, ընկեր, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։ Արթուրի հետ գեթ մեկ անգամ առնչված յուրաքանչյուր մարդ կփաստի իր մարդկային բարձր որակների, անկեղծության, անմիջականության, նվիրվածության մասին։ Մեր ընկերոջ հանդեպ քաղաքական հետապնդումները սկսել էին դեռևս 2021 թվականին, երբ վերջինս Սիսիան համայնքի ղեկավարն էր։ Արթուրը, ինչպես յուրաքանչյուր պատվախնդիր հայ, չէր կարող համակերպվել թշնամու շահերը սպասարկող այս խմբակի բերած իրականության հետ։ Այդուհանդերձ, ինչպես Արթուրի, այնպես էլ մյուս քաղբանտարկյալների արարքներում չկա որևէ հակաօրինական բան, ինչի համար այս մարդիկ կարող էին հայտնվել ճաղերի ետևում։ Արթուր Սարգսյանն ԱԺ-ում՝ իր կալանավորումից առաջ, հայտարարեց․ «Ես երդվում եմ իմ բոլոր սրբություններով՝ քանի ապրում եմ, պայքարելու եմ, որ իմ հայրենիքում Աստված չպարտվի սատանային, Սերը՝ ատելությանը, Տերը՝ ստրուկին, Վեհը՝ ստորին, Ազնիվը՝ խաբեբային, Նժդեհը՝ թուրքին, Սյունիքը՝ Սումգայիթին, Նամուսն ու թասիբը՝ անբարոյականությանը»»։