|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Չորս կողմից արտահոսքերով, հարցազրույցներով ու մեկնաբանություններով շոշափվում է Հայաստանի տարածքում սպասվող զարգացումները, սակայն իշխանությունը շարունակում է քար լռություն պահպանել: Սա երևի այն հետագա լուրերի նախապատրաստման համար է, որով տարածվելու է, որ մարդամեկի աչքերը կապել ու տարել են ԱՄՆ, իջեցրել պադվալ, ատրճանակը գլխին դրել ու թուղթ ստորագրել տվել:
Տարբերությունն այն է, որ 2020 թվին երրորդ կողմը Մոսկվան էր, իսկ հիմա Վաշինգտոնը: Աշխարհաքաղաքական կենտրոններն իրենց հարցերն են լուծում, ռեգիոնում նոր դերաբաշխում է լինում, իսկ Հայաստանի իշխանությունը զուտ սպասում է` հասկանալու, թե ինչ կանեն իր հետ»: