|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ինքս խաղաղության պայմանագրի փաստաթուղթը չեմ տեսել, բայց համադրելով այս իշխանությունների և Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները, կարծում եմ հստակ է, թե ինչ է գրած այդ փաստաթղթի մեջ. այս մասին ԱԺ խորհրդարանական ճեպազրուցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Այդ պայմանագիրը խաղաղություն չի բերելու, այն փաստաթուղթը, որն Ադրբեջանը պարտադրելու է Հայաստանին, լինելու է շատ անորոշ ձևակերպումներով, որը Ադրբեջանին հնարավորություն կտա սեփական մեկնաբանություններով նոր պատերազմի առիթ ստեղծել։
ՀՀ իշխանությունները ընկրկել են Ադբեջանի բոլոր պահանջների առաջ»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ հնարավո՞ր է մինչև տավա վերջ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, Խաչատրյանն ասաց․
«Անկեղծ ասած կարծում եմ այս 17 օրվա ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի, կամ գոնե՝ հույս ունեմ»։