|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երևանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը հերթական մտքի փայլատակումն է թույլ տվել՝ ետ չմնալով իր հոր՝ Արմեն Ավինյանի վերջերս արած աղմկահարույց արտահայտությունից։ Մարդկանց վիրավորելու աստիճան որակումներ տալն ասես Տիգրան Ավինյանի դեպքում օրինաչափ է դարձել։ Հասարակությունը դեռ չի հասցրել մարսել Ավինյանի հոր արած՝ «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտությունը, մեկ էլ հանկարծ Տիգրան Ավինյանը դաշտ է ներտում հերթական՝ « կներեք, բայց մարդիկ փափախով քուրդ չեն» արտահայտությունը։
Ստացվում է, քաղաքապետի ընտանիքի թիրախում այս անգամ էլ՝ մեր կողքին ապրող քուրդ ժողովուրդն է , որոնց մասին խոսելիս, չգիտես ինչու,Ավինյանը հարկ է համարում ներողություն խնդրել, և արդյունքում հասկացվում է, որ «փափախով քուրդ» ասվածը համարվում է կա՛մ վիրավորանք, կամ՝ ծաղրանք։
Երևանի քաղաքապետի աթոռին գտնվողն ուղղակի չի պատկերացնում, որ ամեն մի խոսքը պետք է չափված և կշռված լինի, և որ այն կարող է սկանդալի առիթ հանդիսանալ։