|
Փոխարժեքներ
12 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այս տեսանյութը բազմաթիվ ապացույցներից հերթականն է, որ ցույց է տալիս արդեն 2 ամսից ավելի Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակած Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալների իրական մտադրությունները: Այս մասին հայտնում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։
«Նրանք վիրավորում են Արցախի բնիկ ժողովրդին` հայ ժողովրդի անբաժանելի մասին, հրճվում են ճանապարհը փակելու առթիվ. սա է նրանց իրական վերաբերմունքը:
Սա 2022թ. դեկտեմբերի 14-ի` ճանապարհը փակելու 2-րդ օրվա տեսանյութ է:
Այս տեսանյութը ևս ներառվել և վերլուծվել է առաջիկայում հրապարակվելիք զեկույցում, որտեղ ապացույցներով բացահայտված են բազմաթիվ «էկոակտիվիստներ»»,- նշում են հիմնադրամից։