կարևոր
913 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-28 10:59
Հասարակություն

«Փաշինյանի թիմը շատ հակառակորդներ ունի՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, ղարաբաղյան կլան, Հայ Առաքելական եկեղեցի». ադրբեջանցի էկոակտիվիստ

«Փաշինյանի թիմը շատ հակառակորդներ ունի՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, ղարաբաղյան կլան, Հայ Առաքելական եկեղեցի». ադրբեջանցի էկոակտիվիստ

Հայ հասարակությունը տարբեր կերպ է արձագանքել Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի շրջանակներում նախագծերի իրականացմանը, սակայն ընդհանուր առմամբ, արձագանքները դրական են եղել. մենք որևէ բացասական արձագանք չենք տեսել երևանցիների կողմից։ Այս մասին ադրբեջանական Minval Politika-ի հետ զրույցում ասել է Հայաստան ժամանած  Ադրբեջանի  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Դիլարա Էֆենդիևան։

Նա նշել է, որ Հայաստանում հասարակությունը բավականին բաժանված է: «Նիկոլ Փաշինյանի թիմը, նրա վարած քաղաքականությունը շատ հակառակորդներ ունեն՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, այսպես կոչված ղարաբաղյան կլան, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ։ Այս ուժերը համաձայն չեն նման հարցադրման հետ, նրանք դեռ լի են ռևանշիստական տրամադրություններով և ընդդիմանում են խաղաղությանը։

Նա խոստովանել է, որ Արցախի շրջափակման էկոակտիվիստներից էր և ռուս խաղաղապահների հետ բանակցում էր, որպեսզի ադրբեջանցի բնապահպաններին թույլ տրվի մուտք գործել Ղարաբաղում գտնվող պղնձի հանքավայրեր և քանի որ համաձայնության չհասան, սկսեցին բողոքի ցույցերը։

Նա նշել է, որ իր ելույթները կենտրոնացած են Ադրբեջանի շահերի, երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության և, իհարկե, շրջակա միջավայրի և Ադրբեջանի բնական պաշարների պաշտպանության վրա։