Փոխարժեքներ
20 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Թուրքական հետախոզությունը հաճախ դիմում է, այսպես կոչված, «բաց վերլուծություն-հաշվետվությւնների» հրապարակումների հնարքներին` նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել անվտանգության ոլորտում նախապատրաստվող ինչ-որ գործողությունների կամ բարեփոխումների վրա` դրանք դնելով որոշակի կոնկրետ իրավիճակի համատեքստում: Այս անգամ ընտրվել է Իսրայելի եւ Իրանի միջեւ հակամարտությունը` քայլ առ քայլ գործողությունների մի շարք «ազգային անվտանգության նոր ճարտարապետության կառուցման համար», - նշում է Տարասովը:
Նշվում է՝ թեեւ Թուրքիան զգալի միջոցներ է ներդրել իր պաշտպանական արդյունաբերությունում, սակայն դեռեւս կան էական բացեր եւ խոցելի տեղեր: Ընդ որում՝ նշված են երկու պոտենցիալ հակառակորդներ`Իսրայելն ու Իրանը, իսկ Իրանից արձակված ժամանակակից իրանական հիպերձայնային հրթիռներն ամբողջությամբ որսալու Իսրայելի անկարողությունը ընդգծում է Թուրքիայի համար այդ ոլորտում սեփական նախաձեռնություններն ակտիվացնելու կարեւորությունը: Սակայն Անկարան թեքվում է Իսրայելի հետ դաշինքի ուղղությամբ, նչայած այն խարխլվել է Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում, կարծում է քաղաքագետը:
«Այս թեզի մեջ է թուրքական հետախուզության զեկույցի գլխավոր եւ առաջին առանձնահատկությունը։ Երկրորդ. Իրանը կարող է սպառնալիք ներկայացնել նաեւ Թուրքիայի համար, որը բխում է Իրանի միջուկային ծրագրից, նրա հրթիռային հնարավորություններից եւ դաշնակից միլիցիաների ճյուղավորված ցանցից ոչ պակաս, քան Իսրայելից կամ ԱՄՆ-ից: Վերջապես, երրորդ առանձնահատկությունը. բացառվում է երկու երկրների միջեւ պատերազմի տարբերակը «Թւրքիայի արեւելյան սահմանների երկայնքով տարածաշրջանային անկայունության համատեքստում», - ընդգծեւմ է Տարասովը:
Այդ կապակցությամբ նշվում է՝ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի «թույլ չտան Իրանում բացասական իրադարձությունների կրկնությունը, ինչպես վերջերս տեղի ունեցան Իրաքում եւ Սիրիայում»:
«Համեմատության համար նշենք՝ Թուրքիան եւ Իրանը պատմականորեն մրցակցում են տարածաշրջանի քաղաքական ոլորտում` Իրաքից մինչեւ Սիրիա եւ Լիբանան եւ Պարսից ծոցից մինչեւ Աֆղանստան: Նախկինում նրանց հաջողվում էր զարգացնել փոխշահավետ առեւտրային եւ էներգետիկ հարաբերությոններ: Բայց հիմա առաջին պլան է մղվել տարածաշրջանային ազդեցության համար պայքարի գործոնը։ Չի բացառվում, որ այդ ուղղությամբ Թուրքիայի քայլերը`կապերի ամրապնդման եւ Իսրայելի հետ մերձեցման ուղղությամբ, կորոշեն իրադարձությունների ընթացքը», - ամփոփել է Տարասովը:
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի