կարևոր
403 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-18 21:25
Հասարակություն

«Խոսել բնիկ ժողովրդի իրավունքների դիտանկյունից»․ Արցախի ՄԻՊ-ը կարևորեց «Հայ ուսանողությունն Արցախի համար» ՀՅԴ մրցութային ծրագիրը

«Խոսել բնիկ ժողովրդի իրավունքների դիտանկյունից»․ Արցախի ՄԻՊ-ը կարևորեց «Հայ ուսանողությունն Արցախի համար» ՀՅԴ մրցութային ծրագիրը

Կայացավ «Հայ ուսանողությունն Արցախի համար» ուսումնասիրությունների մրցույթի երկրորդ փուլի եզրափակիչ հանդիպումը, որի առանցքային թեման Արցախ վերադարձի իրավունքն է։ 

Նշենք, որ մրցույթը կազմակերպել է ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակը՝ նպատակ ունենալով համախմբել աշխարհասփյուռ հայ ուսանողությանը Արցախի հիմնահարցի շուրջ։

Այս տարվա մրցույթը համախմբել է 15 հայ ուսանողների ինը երկրներից, որոնք ամիսներ շարունակ աշխատել են փորձագետ խորհրդատուների հետ՝ ներկայացնելով խորքային հետազոտություններ Արցախ վերադարձի իրավունքի իրավական, քաղաքական և մարդասիրական կողմերի շուրջ։

Միջոցառմանը ներկա էր Նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Միջոցառման ընթացքում հայտարարվեցին մրցույթի հաղթողները։ Նրանց թվում էր՝ Տիգրան Առաքելյանը։

Ամբողջական տեսագրությունը՝ այստեղ։