|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ և Սալոնիկի ՀՅԴ կոմիտեի կազմակերպությամբ մարտի 17-ին Արցախի Հանրապետությանը և ժողովրդին նվիրված ձեռնարկ տեղի ունեցավ Սալոնիկի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ելույթով հանդես եկավ Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Սալոնիկի հոգևոր առաջնորդ Տեր Ստեփանոս Վարդապետ Փաշայանը ողջունեց ԱՀ ՄԵՀԶ նախարարին:
Լեռնիկ Հովհաննիսյանն իր խոսքում նախ անդրադարձավ Արցախի Հանրապետության մշակութային, զբոսաշրջության ոլորտների զարգացման և երկրի միջազգային ճանաչման հեռանկարներին, ապա շեշտեց այդ գործընթացում Սփյուռքի ներգրավման անհրաժեշտությունը:
Ձեռնարկին մասնակցում էին հունական խորհրդարանի պատգամավոր, նախկին փոխնախարար Կոնստանտինոս Գյուլեկասը, Հունաստանի համապոնտական միությունների նախագահ Քրիսթինա Սախինիտուն, որոնք ԱՀ նախարարի հետ առանձնազրույցի ժամանակ իրենց զորակցությունը հայտնեցին Արցախի ժողովրդի արդար դատին: