Միասին կարող ենք
կարևոր
4078 դիտում, 7 ամիս առաջ - 2025-08-08 20:06
Հասարակություն

Դուք խաղաղարար էլ չեք․ 44-օրյա աղետաբեր պատերազմի հիմնական պատասխանատուն եք․Հայր Ռուբենը՝ Փաշինյանի գրառման մասին

Դուք խաղաղարար էլ չեք․ 44-օրյա աղետաբեր պատերազմի հիմնական պատասխանատուն եք․Հայր Ռուբենը՝ Փաշինյանի գրառման մասին

Նա, ով ասել է՝ Երանի՜ խաղաղարարներին, նաև ասել է՝ Երանի՜ հեզերին, որից դուք անսահման հեռու եք, նաև ասել է՝ Երանի՜ սգավորներին, որը ձեզ անըմբռնելի է, նաև ասել է՝ Երանի՜ արդարության համար քաղց ու ծարավ ունեցողներին, որի հակառակորդներն եք։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը։ 

«Ի դեպ, դուք խաղաղարար էլ չեք․ 44-օրյա աղետաբեր պատերազմի հիմնական պատասխանատուն եք, այսօրվա թվացյալ խաղաղության դիմաց տարածքային և պետական շահերի զիջողներն եք և ապագա սերունդների պատերազմի նախադրյալների ստեղծողները»,- գրել է Հայր Ռուբենը։