կարևոր
1228 դիտում, 5 ժամ առաջ - 2025-08-09 16:27
Հասարակություն

Վաշինգտոնում գործարքը կվտանգի ՀՀ անվտանգությունը և կպարգևատրի Ադրբեջանի ցեղասպան գործողությունները․ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբ

Վաշինգտոնում գործարքը կվտանգի ՀՀ անվտանգությունը և կպարգևատրի Ադրբեջանի ցեղասպան գործողությունները․ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբ

«Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA) գագաթնաժողովից դեռ մեկ օր առաջ էր կասկած հայտնել համաձայնագրի վերաբերյալ

ANCA-ն պնդել է, որ այդ գործարքը կվտանգի Հայաստանի ազգային անվտանգությունը և կպարգևատրի Ադրբեջանի ցեղասպան գործողությունները։

Նույն Դոնալդ Թրամփը, որը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի 2020 թվականի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, այժմ պարգևատրում է հենց այս ագրեսիան՝ ավելի վտանգելով Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը և այդ ընթացքում աջակցելով Ադրբեջանի կողմից ավելի քան 150,000 բնիկ հայ քրիստոնյաների նկատմամբ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանության նորմալացմանն ու օրինականացմանը:

Իրական խաղաղությունը չի կարող կառուցվել ժողովրդի հարկադրական տեղահանման, պատանդների լքման կամ ինքնիշխանության հետքայլի վրա»։

Չեք կարող խաղաղություն հռչակել՝ անտեսելով 150,000 հայերի էթնիկ զտումը և նրանց ժողովրդավարորեն ընտրված առաջնորդների ապօրինի կալանավորումը։ 

Դա խաղաղություն չէ, դա անպատժելիություն է՝ նոր ագրեսիայի հրավեր։

Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյան