|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՄՆ Պետդեպարտամենտը, որը ստեղծվել է 1789 թվականին որպես Ամերիկայի ամենահին Գործադիր գործակալությունը, իր հիմնադրումից 232 տարի անց՝ չի կարողանում համարձակություն հավաքել՝ ասելու պարզ ճշմարտություն.
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ՍՊԱՆԵԼ Է ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԻ
Այնինչ, Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի՝ երեկ տարածած թվիթերյան գրառման մեջ նշվել է՝ «Մենք դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ խաղաղ բնակչի մահվան։
«Քարտուղարությունը օգտագործել է պասիվ բայերը, խուսափողական տերմինաբանությունը և հռետորական կեցվածքը, որպեսզի խուսափի սառնասիրտ սպանությունը ազնվորեն բնութագրելուց:
Այս ձախողումը հետևանք է Պետքարտուղարության նախորդ քայլերի՝ սկսած Թրամփի և Բայդենի վարչակազմի մերժումների՝ կոչ անել Ադրբեջանի դադարեցնել անողոք դաժան պատերազմական հանցագործությունները և շարունակվող ագրեսիան»,- ասվում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գրառման մեջ: