|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն արձագանքել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության տարածած հայտարարությանը:
ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը տարակուսանք է առաջացնում ոչ միայն հայաստանյան հասարակությունում: Հայ դատի հանձնախմբի համար էլ անհասկանալի է, թե ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում հանցագործության մասին մի երկրում, որտեղ հանցավորության մակարդակն ամենացածրերից մեկն է, եւ որը մոլորակի ամենաանվտանգ վայրերից է զբոսաշրջիկների համար:
«Առավել անհասկանալի է, թե ինչու է մեր դեսպանությունը Հայաստանում գտնվող ամերիկացիներին կոչ անում զգոն լինել անդրազգային ահաբեկչական կազմակերպություններից եւ անհատներից եկող վտանգի պատճառով, որը որեւէ ներկայություն կամ նախադեպ չի ունեցել Հայաստանում»,- ասվում է հայտարարությունում: