|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ԱՄՆ արևելյան տարածաշրջանի Հայ Դատի հանձնախումբն Իլինոյսից սենատոր Մարկ Քըրքին կպարգևատրի իր բարձրագույն` հեղինակավոր Ազատության շքանշանով:
Arfd.am-ի հաղորդմամբ՝ միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին:
«Մենք հպարտ ենք մեծարելու սենատոր Քըրքին: Ավելի քան 16 տարի է` Մարկ Քըրքը եռանդուն կերպով աշխատում է` զարգացնելու հայ-ամերիկյան հարաբերությունների առաջնահերթ ուղղությունները: Նա մեծ ջանքեր է գործադրել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, կոչ արել ԱՄՆ կառավարությանը դատապարտել ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաև քայլեր գործադրել` ապահովելու ԱՄՆ-ի կողմից կենսական օգնություն Հայաստանին ու Արցախին: Սենատոր Քըրքը ազատության, արդարության և ճշմարտության ջատագով է, ինչը թանկ է նաև ամերիկահայ համայնքի համար»,- նշել է ԱՄՆ արևելյան տարածաշրջանի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Սթիվեն Մեսրոպյանը: