Փոխարժեքներ
05 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
«Ես ինձ ավելի շատ տեսնում եմ մայրաքաղաքի` Երեւան քաղաքի ոստիկանապետի պաշտոնում»,- այսօր լրագրողնեորի հետ հանդիպման ժամանակ ասաց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը` պատասխանելով այն հարցին, թե պատրա՞ստ է ստանձնել ՀՀ ոստիկանապետի պատասխանատու պաշտոնը:
Բանն այն է, որ մամուլում հաղորդումներ են եղել, թե Ներսես Նազարյանը հավակնում է Ալիկ Սարգսյանի պաշտոնին, եւ դրա պատճառով էլ նրանց հարաբերությունները լարված են։
Սակայն ոչինչ բացառել չի կարելի, քանի որ նա ծառայող է պետական համակարգում:
«Ես զինվորական եմ, ես կատարող եմ, ես չեմ կարող ասել՝ վաղը ինչ կլինի, ինչ բախտի կարժանանամ։ Հիմա ես իսկապես մեծ հաճույքով աշխատում եմ իմ պաշտոնում»,- նշեց Ն. Նազարյանը: