|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Արեւելյան գործընկերության Խորհրդարանական վեհաժողովի` «Եվրանեսթի» աշխատանքները հավանաբար կմեկնարկեն մարտից` Բրյուսելում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Եվրանեսթում» Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Նրա համոզմամբ`«Եվրանեսթը» կարող է օգտակար եւ արդյունավետ բեմ լինել, եթե Հայաստանն, իրոք, իրականացնի Արևելյան գործընկերության ծրագրերում ամրագրված բարեփոխումները, իսկ եթե իմիտացիոն քաղաքականություն վարի, ապա խնդիրներ կունենա եւ մեր գլխին պատուհաս կդառնա: «Եվրանեսթը» կդառնա պարզապես մի բեմ, որտեղ Հայաստանին կսկսեն մեղադրել բոլոր գործած և չգործած մեղքերի համար: Իհարկե, նաև չգործած մեղքերի համար, ինչպես մենք դա լսում ենք, ասենք, ԵԽԽՎ ամբիոններում»,- զգուշացրեց հայաստանյան պատվիրակության ղեկավարը: