կարևոր
865 դիտում, 6 ժամ առաջ - 2025-11-08 09:38
Հասարակություն

44-օրյա պատերազմի զեկույցը կուղարկվի իրավապահներին. «Հրապարակ»

44-օրյա պատերազմի զեկույցը կուղարկվի իրավապահներին. «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ 44-օրյա պատերազմի զեկույցի հարցում իշխանության դիրքորոշումը ցույց է տալիս, որ խնդիրը ոչ այնքան ժամկետներն են, որի պատրվակով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այն չընդգրկեց լիագումար նիստերի օրակարգում, որքան քաղաքական է։ Հիշեցնենք, որ զեկույցն ուղարկվել է Հատուկ բաժին, որտեղ միայն գաղտնի տեղեկատվության «դոստուպ» ունեցող պատգամավորները կարող են դրա հետ ծանոթանալ։

Զեկույցն անգամ չի ուղարկվել իրավապահ կառույցներին՝ ԱԱԾ, Դատախազություն, Քննչական կոմիտե եւ այլն, որոնք կծանոթանային հանձնաժողովի շուրջ երկու տարի ձգված ուսումնասիրություններին, եւ, ինչպես հանձնաժողովի ղեկավարն է բազմիցս վստահեցրել, կարող էին քրեական գործեր հարուցելու հիմքեր հայտնաբերել։ Մինչդեռ իշխանությունը որոշել է այն թաքցնել հանրությունից։ Նույնիսկ եթե զեկույցը չի բացահայտում Նիկոլ Փաշինյանի մեղքերը, այն կարող է հակառակ դերը խաղալ՝ կարող է պարզվել, որ Փաշինյանն ամեն ինչ արել է, որ Արցախը պահենք, իսկ 23-ին Արցախի կորստից հետո հրապարակավ ստում է, որ Արցախը մերը չի եղել դեռ 90-ականներից, եւ իր միակ մեղքն այն է, որ 2018-ին մեզ չի ասել այդ մասին։ Այդուհանդերձ տեղեկացանք, որ Անդրանիկ Քոչարյանը մտադիր է զեկույցն ուղարկել իրավապահներին։