կարևոր
946 դիտում, 4 ժամ առաջ - 2025-11-08 11:29
Քաղաքական

Փաստացի իշխանությունը արդեն չի ծառայում պետությանը, այլ՝ մեղքն է պաշտպանվում իշխանությամբ․ Մետաքսե Հակոբյան

Փաստացի իշխանությունը արդեն չի ծառայում պետությանը, այլ՝ մեղքն է պաշտպանվում իշխանությամբ․ Մետաքսե Հակոբյան

Վերջին ժամերին Նիկոլն անդադար գրառումներ է անում՝ փորձելով արդարացնել իր քաղաքական հանցանքները՝ իբր «խաղաղության օրակարգի» անվան տակ։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ 

«Նա փորձում է համոզել, թե իր որոշումները՝ Արցախը հանձնելուց մինչև պետական ինստիտուտների քանդումը, եղել են «անխուսափելի քայլեր»։

Ու հենց այդ ճիգը արդարանալու, արդեն իսկ խոստովանություն է․ մարդը, որ արդարանում է, գիտի, որ մեղավոր է։

Նա այլևս չի ղեկավարում՝ նա պաշտպանվում է։ Պաշտպանվում է սեփական խղճից, պատմությունից և այն ճշմարտությունից, որը վաղ թե ուշ հնչելու է. նա մեղավոր է սեփական ժողովրդի, սեփական պատմության և սեփական պետության նկատմամբ։

Փաստացի իշխանությունը արդեն չի ծառայում պետությանը, այլ՝ մեղքն է պաշտպանվում իշխանությամբ։

Եռաբլուրն ու Եղբայրական պանթեոնը լուռ վկաներն են կատարված հանցագործությունների»։