կարևոր
1054 դիտում, 6 ժամ առաջ - 2025-11-08 09:45
Քաղաքական

Համոզում են, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ Էջմիածնի կողմերը չերևա. «Փաստ»

Համոզում են, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ Էջմիածնի կողմերը չերևա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, Վաղարշապատում կայանալիք ընտրությունների շեմին ՔՊ-ի շարքերում, ինչպես ասում են, արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ տեղի քպականները հորդորում են Արմավիրի մարզպետին և ՔՊ-ի ցուցակը գլխավորող Արգիշտի Մեխակյանին՝ համոզել Նիկոլ Փաշինյանին, որ նա հանկարծ նախընտրական այս շրջանում Էջմիածնի կողմերը չերևա: Ավելի ստույգ՝ նախընտրական գործընթացներին չխառնվի:

Բանն այն է, որ տեղի քպականները մտավախություն ունեն, թե հաշվի առնելով ամբողջ երկրում, այդ թվում՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակավայրերում ՔՊ-ի խայտառակ ցածր վարկանիշն ու առաջիկայում պարտվելու առարկայական հեռանկարը՝ Նիկոլ Փաշինյանը կարող է մտքով անցկացնել ու, սովորության համաձայն, «բեռը» վերցնել իր ուսերին և վիճակը փրկելու համար անձամբ այցելել Էջմիածին, նույնիսկ հանրահավաք անցկացնել: Սակայն քպականները հասկանում են, որ իրենք առանց այդ էլ ծանրագույն վիճակում են, հիմա էլ ուղղակի անհնար է մարդկանց համոզել, որ Մայր Աթոռի և, ընդհանրապես, Հայ առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական արշավանքը ճիշտ է, հանուն Եկեղեցու է և այլն: Տեղի բնակչության մեծամասնությունը կտրականապես մերժում է Փաշինյանի կողմից հայտարարված պատերազմը՝ Հայ առաքելական եկեղեցուն:

Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է «արջի ծառայություն» մատուցել իր թիմին, և նրա այցն ընդհանրապես կտապալի ավագանու ընտրություններում որևէ հաջողության հասնելու վերջին հույսերը, չնայած հիմա էլ ակնհայտ է, որ արդար, ազնիվ ընտրությունների պարագայում ՔՊ-ն մեծամասնություն կազմելու որևէ՝ նույնիսկ տեսական շանս չունի: