կարևոր
2173 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-13 10:39
Քաղաքական

Որ հանկարծ չշեղվեն «օրակարգից»․ «Փաստ»

Որ հանկարծ չշեղվեն «օրակարգից»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Թերթի տեղեկություններով, նախօրեին մինչև ուշ գիշեր «Քաղաքացիական պայմանագրի» Սայաթ-Նովայի վրա գտնվող գրասենյակում խորհրդակցություն է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը (ՊՆ-ից ուղիղ գնացել է գրասենյակ)։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինս թիմի անդամներին պատմել է ստեղծված իրավիճակի մասին, ներկայացրել հնարավոր բոլոր ռիսկերի ու սցենարների մանրամասները։ Միևնույն ժամանակ հատկապես խորհրդարանական «կազմին» հորդորել է «սեփական» քաղաքական օրակարգից չշեղվել, մասնավորաբար, նիստերի ժամանակ ընդդիմության հետ առանձնապես «պալեմիկայի» մեջ չմտնել, տուրք չտալ ընդդիմադիրների օրակարգին։

Մեր տեղեկություններով, հատուկ նշվել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի բացառվի հանրության մոտ խուճապային տրամադրություններն ու անհանգստությունը՝ կապված հայ-ադրբեջանական հնարավոր բախումների հետ. պատգամավորների առաջ խնդիր է դրվել գեղեցիկ «փաթեթավորված» հանրային օրակարգում տիրաժավորել իրենց համար ցանկալի թեզեր ու անշառ թեմաներ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում