կարևոր
3724 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-03 18:56
Քաղաքական

Այդ ճղճիմ սադրանքները ունեն մեկ նպատակ՝ կարևոր օրակարգից հանրության ուշադրությունը շեղելը․ Ասպրամ Կրպեյան

Հեռու եմ այն մտքից, որ հաճախ արծարծում են, թե իբր սրանք չեն հասկանում, թե ինչ են անում, ինչ են խոսում, ինչ ուղերձներ են հղում հանրությանը և գուցե այդ ուղերձների խորությունը, վնասակարությունը չեն գիտակցում։ Այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

«Իրենք շատ լավ էլ հասկանում են, ինչ ուղերձներ են հղում, ինչ նպատակով են դա անում և ինչ արդյունք են ակնկալում։ Նպատակը մեկն է՝ համատարած պարտվածի հոգեբանությունը պարտադրել հանրության լայն շրջանակներին, մեկընդմիշտ ջնջել որևէ տեսակի հաղթանակի զգացումը, որ երբևէ ունեցել ենք, թե անհատական մակարդակում, թե՝ որպես ազգ, միավոր։ Իրենք սիրում են ներկայացնել հայկական իրականությունը դժգույն, դժբախտ կյանքով։ Այս հայտարարությունները, որոնք քիչ առաջ ցիտեցիք, միանշանակ տեղավորվում են նշածս օրակարգի շրջանակներում, և զարմանալի չէ, որ նույն թիվը լսել ենք թշնամի պետության ղեկավարի շուրթերից, որովհետև սրանք իրենց գործունեությամբ փաստել են, որ ունեն մեկ բառամթերք՝ թշնամական  պետության հանցագլխի հետ միասին և մեկ նպատակ ու օրակարգ ունեն, որը շատ հաջող փոխանցումներով իրենք իրագործում են»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ մենք հիմա մեր ուշադրությունը պետք է սևեռենք ամենակարևոր օրակարգային հարցի վրա, որն է Արցախի անմարդկային շրջափակումը, որը արդեն  113 օր է շարունակվում է․

«ՀՀ սուվերեն տարածքի նոր օկուպացիան, որը տեղի ունեցավ ընդամենը 3 օր աառաջ, և մանրահոգի, ճղճիմ սադրանքներ, որոնք ունեն մեկ նպատակ, այս կարևոր օրակարգից շեղելու հանրության ուշադրությունը։ Այդ սադրանքները մանր են, երբ համեմատում ենք այս հստակ մեծ մարտահրավերի հետ, բայց առանձին դրանք մեծ հնչեղություն ունեցող իրադարձություններ են, ուստի չնսեմացնելով այդ արարքների հանցավորությունը, պետք է պարզապես փաստենք, որ չպետք է թույլ տանք մեր միասնական մտահոգությունը, մեր միասնականությունը խոչընդոտեն։ Պետք է հստակ տեսադաշտում ունենանք այն բոլոր գոյութենական խնդիրները, որոնք սպառնում են Արցախում մեր հայրենակիցներին»,- ասաց նա։

Անդրադառնալով վարչապետի տիկնոջ հայտարարություններին, պատգամավորը նշեց, որ նախ իրենք մինչ օրս չեն հրապարակել հայրենիքի համար նահատակված հերոսների անվանացանկը և պնդումը, որ ընդամենը 4000 հայորդի, իրենց շեշտմամբ ընդամենը, պատգամավորը կասկածներ ունի, որ այդ թիվը բնավ 4000 չէ․

«Քրեական օրենսգիրքը համապատասխան հոդված ունի, որով պատժվում են դասալքություն գործած անձինք և դա հանցագործություն է։ Եթե Դուք ունենք նման տվյալներ, եթե հրապարակում են թիվ, ենթադրվում է, որ ունեք անվանացանկ, ապա առաջանում է հարց, ինչո՞ւ այդ մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվել։ Գուցե՞ դուք եք խրախուսել կամ պարտադրել ուժի, իշխանական լծակների  միջոցով։ Սա դիտավորությամբ իրագործվող հանցագործությունների մի շարք է։ Պատերազմի ընթացքում Գերագույն գլխավոր հրամանատարի դիրքում հանդես եկող հանցագործը հայտարարում էր, որ Շուշին դժգույն, դժբախտ քաղաք է և մենք Շուշին պիտի հանձնենք ու փրկենք 30․000 զորակազմը, ինձ համար զարմանալի չէ նաև այս տիկնոջ հայտարարությունները»,- ասաց պատգամավորը։