|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Քիչ առաջ գործընկերներիս՝ Քրիստինե Վարդանյանի և Գառնիկ Դանիելյանի, հետ այցելեցինք Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ այս պահին գտնվում են այսօրվա ողբերգական դեպքի հետևանքով տուժած երեք զինծառայողները:
Զինծառայողներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են. վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ մեկը՝ ստացիոնար բուժում է ստանում: Տեսակցեցինք ստացիոնար բուժում ստացող զինծառայողին և հարազատներին:
Խորին ցավակցություն ենք հայտնում ողբերգական միջադեպի հետևանքով մահացած բոլոր զինծառայողների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին:
Ասպրամ Կրպեյան
ԱԺ <<Հայաստան>> խմբակցության պատգամավոր