|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին` ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց, որ երկուսն էլ իր համար շատ հասկանալի են: «Կառավարության կողմից արված նկատողությանը պետք է ուշադրությամբ վերաբերվել, և պատժել այն մարդկանց, ով որ խախտել է էթիկայի կանոնները»,- ասաց Վահան Հովհաննիսյանը, միաժամանակ շեշտելով, որ իր համար անհասկանալի է, թե ինչու մինչև հիմա չի հեռացվել այն անձը, ում պատճառով աշխատանքից ազատել էին արդարադատության նախարարին:
Քաղաքապետի հրաժարականի դեպքում էլ Վահան Հովհաննիսյանը հասկանում է, հրաժարականի պատճառը` «մարդը տեսնելով, որ անհարմար վիճակի մեջ է դրել իշխանություններին, հրաժարական է տվել», բայց չի հասկանում որոշ լրատվամիջոցների վերաբերմունքը դրանից հետո: «Գրում են` քաղաքապետը ինչ-որ տեղ ծառ է կտրել, անօրինական շինությունների թույլտվություն է տվել, բա ինչո՞ւ էիք մինչև այդ լռել, եթե նա այդքան վատն էր»,- հարցրեց նա: Վահան Հովհաննիսյանը նշեց, որ դժվար է նման հրաժարականներն անկեղծ մեկնաբանել, որովհետև անկեղծություն չկա կայացված որոշման մեջ: