|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց հաստատել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի` աշխատանքից ազատվելու մասին դիմումները:
Որոշումը ներկայացնող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ, քաղաքական համագործակցությամբ պայմանավորված, Ֆելիքս Ցոլակյանը և Սարգիս Սահակյանը պաշտոնից ազատվելու մասին դիմում են գրել:
Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց մարզպետերին համատեղ աշխատանքի համար:
Տեղեկացնենք, որ Շիրակի մարզպետ կնշանակվի Հովսեփ Սիմոնյանը, իսկ Արագածոտնի մարզպետ` Գաբրիել Գյոզալյանը: