|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր` կառավարության նիստի ավարտին, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Նիստից հետո ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի հրաժարականին, նշեց, որ ԱԺ-ն է հաստատելու կառավարության նոր կազմը, բոլորը հիմա նախարարի պաշտոնակատարներ են:
«Իմ անձնական զգացմունքները կարևոր չեն: Տեղի է ունեցել հրաժարական, և բոլորը պաշտոնակատար են, իսկ սա կարելի է մեկնաբանել միայն նոր կազմի նշանակումից հետո»,- նշեց նա:
Դիտարկմանը, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի փոխարեն շրջանառվում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի անունը, Քոչարյանը պատասխանեց. «ԱԺ-ն է որոշելու, հաստատելու նոր կազմը»: