|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Այսօր խորհրդարանում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու առաջարկների շուրջ ոչ թե պետք է աժիոտաժ ստեղծվեր, այլ ցանկացած առաջարկ պետք է քննարկվի:
«Նա շատ պարզ բան է ասել` ընտրական գործընթացներում հանրային սեկտորը պետք է ներգրավված լինի: Իմ գնահատականն է` այո, հանրային սեկտորը պետք է ունենա լրացուցիչ վերահսկողական լծակներ, այլ ոչ թե ներգրավվի հանձնաժողովների կազմում»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ հանրային սեկտորը` հարյուրավոր մարդիկ են, դժվար է պատկերացնել, թե ով պետք է ներգրավվի ու ինչ սկզբունքով, ուստի չարաշահումների խնդիր կարող է լինել:
«Ես չեմ հասկանում աժիոտաժը: Ցանկացած առաջարկ պետք է քննարկվի՝ ընդունելի է, ընդունելի չ,է և առաջարկողի հետ ևս պետք է քննարկել»,- կարծիք հայտնեց Քոչարյանը:
Հիշեցնենք, որ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել էր, որ ԿԸՀ-ի հանդեպ վստահություն չկա, և հանձնաժողովներում պետք է ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ: