|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ մանրամասներ կան ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքի` Թբիլիսի այցից: Հիշեցնենք, որ Ուորլիքը Twitter-ի իր էջում հայտնել էր, որ մեկնում է Թբիլիսի, որտեղ կքննարկի ԼՂ հակամարտությունը:
Շավարշ Քոչարյանը նախ զարմացավ. «Թբիլիսիում ո՞ւմ հետ է քննարկելու ԼՂ կարգավորման հարցը»: Հետո ԱԳ փոխնախարարը հավելեց. «Դա անհնար է, Ղարաբաղյան հարցի քննարկման համար կա համապատասխան ֆորմատ, կան համապատասխան կողմեր»: