|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը հավատում եւ հույսեր է կապում Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ: Նա օրեր առաջ բավական երկար զրուցել է քաղաքապետի հետ, ներկայացրել 15 կետից կազմված իր առաջարկները, որոնցից 5-ը քաղաքապետը խոստացել է իրագործել անմիջապես: Այս մասին Իգիթյանն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ես հակված եմ հավատալու նրան, որովհետեւ նրա հորն եմ ճանաչում»,- ասաց Իգիթյանը:
«Խոսիր, որ քեզ տեսնեմ»,- հայտնիներից մեկին մեջբերեց մշակութաբան Հենրիկ Գարուկյանը` ի պատասխան Իգիթյանի` «նրա հորն եմ ճանաչում» խոսքի: