|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.84 |
| EUR | ⚊ | € 447.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.8218 |
| GBP | ⚊ | £ 510.83 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Նախկինում ունեցած իմ շփումներից այն տպավորությունն ունեմ, որ պարոն Կարապետյանն, անշուշտ, գրագետ, քաղաքակիրթ մարդ է»,- ասաց ԱԺ «Ժառանագության» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը` Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանի մասին:
Թեեւ ներկայիս նոր պաշտոնն ու նախկինում զբաղեցրածն իրենց բնույթով խիստ տարբեր են եղել, սակայն Լ.Ալավերդյանը հուսով է, որ Կ.Կարապետյանը կկարողանա շարունակել հաջողակ գործիչ լինել:
Լ.Ալավերդյանը հիշեցրեց նաեւ, որ «Ժառանգությունը» ընդդիմություն է, ունի առաջարկությունների եւ բարեփոխումների իր փաթեթը, որը ներկայացրած է եղել նախկին քաղաքապետին, սակայն նրա օրոք լուծումներ չեն եղել: Այժմ դիմելու են նոր քաղաքապետին:
«Անշուշտ հանգիստ չենք տալու պարոն Կարապետյանին իր նոր պաշտոնում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: