|
Փոխարժեքներ
17 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
Այն, որ այս իշխանությանը հեռացնելը, այս իշխանությունից ազատվելն անհրաժեշտ է ամեն հայի համար, դա որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Չարենցավանում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Այդ անհրաժեշտությունը, պայմանականորեն ասեմ, Չարենցավանցու համար անհրաժեշտ է, թե ոչ։ Անհրաժեշտ է, որովհետև Նախագահ Քոչարյանի ժամանակ Չարենցավանի ռազմարդյունաբերության հսկան՝ հաստոցաշինական գործարանը, 600 աշխատող ուներ, իսկ հիմա ամեն անգամ ինձ, որպես պաշտպանության հանձնաժողովի անդամի, Չարենցավանցիները դիմում են. ամիսներով աշխատավարձ չեն տալիս, գործարանը պարտքերի մեջ խրված է։
Որպես հայ մարդ, որպես մի ընտանիքի հայր, հարց եմ ինձ տալիս՝ անհրաժեշտությո՞ւն է, թե ոչ։ Անհրաժեշտություն է, որ ես ուզում եմ ապրել մի երկրում, որի ղեկավարը հիստերիկ չէ։ Անհրաժեշտություն է փոխել, որովհետև ես, այն ժամանակ ավելի երիտասարդ, երբ իմ երեխաները դեռ փոքր էին, հպարտացել եմ նախագահ Քոչարյանի ներկայացրած Հայաստանով աշխարհի ցանկացած անկյունում»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։