Փոխարժեքներ
18 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Փողոցային առեւտրի արգելումը հասարակական պահանջ եւ օրենքի գործադրում է: Արգելքը միշտ էլ եղել է, պարզապես այս պահին ծավալներն են շատացել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի քաղաքապետարանի առևտրի եւ սպասարկումների վարչության մասնագետ Հովհաննես Ղալեչյանը:
Նշենք, որ բացօթյա առեւտրի վերացմամբ`անգործ է մնացել մոտ 3000 մարդ: Այդ կապակցությամբ քաղաքապետարանը որոշել է կառուցել 9 շուկա:
«Մեր մասնակցությամբ պետք է իրականացվի շուկաների կառուցման գործընթացը, քանի որ քաղաքը մերն է. քաղաքապետը կփոխվի, իսկ քաղաքը եւ իր տերերը կմնան»,- ասաց «Սպառողների իրավունքների միության» նախագահ Արմեն Պողոսյանը: Նա այն կարծիքին է, որ բացօթյա առեւտուրը վերահսկելու միակ տարբերակն այն արգելելն է:
Հետաքրքիր էր այն, որ պարոն Ղալեչյանն իր խոսքում նշեց, թե մարդկանց թիվը, ում արգելվել է զբաղվել փողոցային առեւտրով, այս պահին մոտ 2000-2500 է, սակայն հարցին, թե քանի՞ մարդ է անգործ, պատասխանեց` մոտ 300 առեւտրական արդեն աշխատանքի է անցել շուկաներում, իսկ անգործների թիվը մի քանի տասնյակ է: Ափսոս, նման հաշվարկը հասու չէ մեզ: