կարևոր
2581 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-19 11:25
Իրավական

Քաղաքապետարանի նկատմամբ նոր վարույթ կհարուցվի. «Ժողովուրդ»

Քաղաքապետարանի նկատմամբ նոր վարույթ կհարուցվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետարանի նկատմամբ նոր վարույթ կհարուցվի: Պատճառը 2021 եւ 2022 թվականներին ավտոբուսների ձեռքբերման գործընթացն է, ինչը շատ հարցեր է առաջացրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մոտ:

Ըստ հանձնաժողովի՝ 2021 եւ 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերով առերեւույթ սահմանվել են այնպիսի պահանջներ, որոնք կարող է հանգեցնել գնման ընթացակարգերի հնարավոր մասնակիցների համար անհավասար պայմանների ստեղծմանը եւ տնտեսական մրցակցության սահմանափակմանը: Բացի այս, արձանագրվել է տեխնիկական բնութագրերով սահմանված չափորոշիչների միայն կոնկրետ մեկ սուբյեկտի կողմից արտադրվող փոխադրամիջոցների չափորոշիչներին համապատասխանելու հավանականությունը, ինչը կարող է վկայել այլ տնտեսավարողի հետ համաձայնության ձեռքբերման հնարավորության մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը դիմել է քաղաքապետարան 2021 եւ 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Քաղաքապետարանը տրամադրել է ոչ ամբողջական տեղեկություն, բայց, չնայած դրան, հանձնաժողովը որոշել է կասեցնել հարուցված վարույթը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում վերսկսելու է վարույթը: Ի դեպ, նշենք, որ քաղաքապետարանը մինչ այս հասցրել է մեկ անգամ հանձնաժողովի կողմից նախազգուշացում ստանալ տեղեկությունը ոչ ամբողջական տրամադրելու համար:

Այս դեպքում քաղաքապետարանից պահանջվել էր ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառույցների օրինականացման դիմումների վերաբերյալ տեղեկատվություն, «Քաղաքաշինություն» ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված բոլոր գործող պայմանագրերի պատճենները:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում