|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Դատարանը ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հանրապետականների նախկին առաջնորդ Թոմ Դիլային դատապարտել է երեք տարվա ազատազրկման:
Նա մեղադրվել է փողերի լվացման մեջ: Դիլայը կորպորացիայից ստացված 190 հազար դոլարի նվիրատվությունը հատկացրել է 2002 թվականին Տեխասում հանրապետականների նախընտրական քարոզարշավն իրականցնելու գործին:
Այս գործի հետաքննությունը սկսվել է դեռեւս 2005 թվականին: ԻՍկ դեմոկրատները այս փաստը կարողացան օգտագործել եւ 2006-ին ԱՄՆ կոնգրեսում կարողացան մեծամասնություն կազմել:
Դիլայը ստացել է «Մուրճ» մականունը, քանի որ հայտնի է եղել «անհրաժեշտ» օրենքները ներկայացուցիչների պալատում անցկացնելու շնորհքով:
Այս մասին հաղորդում է Associated Press-ը: