|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արդեն տեղեկացրել ենք, որ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը դատապարտյալ Ջամալ Սլոյանի սպանությունը նախապատրաստելու, նաև խարդախություն կատարելու համար դատապարտվեց 12 տարվա ազատազրկման:
Yerkir.am-ի հետ զրույցում Ս. Հովհաննիսյանի պաշտպան Վահագն Մարտիրոսյանը նշեց, որ իր համար անսպասելի էր նման դատավճիռը: Պաշտպանական ճառում փաստաբանը պահանջել էր արդարացնել իր պաշտպանյալին, քանի որ նրա մեղավորությունն ապացուցող որևէ հիմք չկա գործում:
«Միանշանակորեն բողոքարկելու եմ դատավճիռը: Դատարանի որոշմամբ` ապօրինի ձայնագրառումները հանվել էին ապացույցների շարքից, հետևաբար, դրանց վերաբերող մյուս ապացույցները նույնպես դատարանը չպետք է ընդուներ: Առայժմ ավելին ասել չեմ կարող, դեռևս դատական ակտին ամբողջությամբ ծանոթ չեմ»,- ասաց փաստաբանը: