կարևոր
3745 դիտում, 1 ամիս առաջ - 2025-05-02 14:01
Իրավական

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի վերաքննության կարգով. Էրիկ Ալեքսանյան

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի վերաքննության կարգով. Էրիկ Ալեքսանյան

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է.

«Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի վերաքննության կարգով։ Կալանքը բացառիկ խափանման միջոց է, և այն պետք է կիրառվի միայն ու միայն աներկբա անհրաժեշտության դեպքում, ինչը սույն պարագայում բացակայում էր: Հաշվի առնելով թե գործի փաստական հանգամանքները և թե Արտուշ Գաբրիելյանի անձնական հատկանիշները, որն անշուշտ նրա օրինական վարքագիծն ապահովող հանգամանքներն են, Դատարանը ուներ բավարար հիմքեր կիրառելու այլընտրանքային խափանման միջոցներ, այդ կերպ վստահություն ներշնչելով պարոն Գաբրիելյանի անձի նկատմամբ, որը վերջինս որպես 22 տարվա դատավոր միանշանակ վաստակել է, բայց ցավոք դա տեղի չունեցավ, առնվազն այս փուլում։

Ազատության իրավունքը սևը սպիտակի վրա տպագրված երևույթ չէ, այլ իսկապես բարձր արժեք ունեցող իրավունք, հետևաբար յուրաքանչյուր դեպքում այդ հարցի քննարկման ժամանակ նժարների վրա դրված գործոնները պետք է արժանի ձեւով գնահատվեն»։