|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց «Սասնա ծռերի» գործով դատավճիռը: Նրանք մեղավոր ճանաչվեցին իրենց առաջադրված մեղադրանքներում:
Սմբատ Բարսեղյանը, որը մեղադրվում է նաև ոստիկանի սպանության մեջ, դատապարտվեց 25 տարի ժամկետով ազատազրման։ Արմեն Բիլյանը, որին ևս սպանության մեղադրանք էր առաջադրված, այդ հոդվածով արդարացվեց, մյուս հոդվածներով մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 9 տարի 6 ամիս ժամկետով:
Մեկնաբանելով վճիռը՝ դատավոր Մեսրոպ Մակյանը պարզաբանեց, որ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել առ այն, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանությունը կատարել է Արմեն Բիլյանը: Եվ, դիմելով Գագիկ Մկրտչյանի կնոջը՝ Հասմիկ Ոսկանյանին, Մեսրոպ Մակյանն ասաց, որ պետք է դիմի դատախազին՝ իր ամուսնու սպանության հանգամանքները պարզելու համար:
Արմեն Բիլյանի խափանման միջոց կալանավորումը փոխվեց՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանի վճիռը ենթակա է բողոքարկման Վերաքննիչ դատարանում: