|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց առևանգության, բռնաբարության, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու մեջ մեղադրվող` ոստիկանության նախկին աշխատակից Էդգար Վարագյանի դատավճիռը:
Դատարանը վճռեց նախկին ոստիկանին դատապարտել 15 տարվա ազատազրկման, տուժողի քաղաքացիական հայցը բավարարել մասնակի և Վարագյանից բռնագանձել 3 միլիոն 907 հազար դրամ: Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը նախկին ոստիկանի համար պահանջել է 18 տարվա ազատազրկում: