|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանն անսպասելի որոշում կայացրեց անձի առևանգման, բռնաբարության ու ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վարագյանի գործով: Դատարանը մասնակի բավարարեց Վարագյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի բողոքը և գործը սահմանված ծավալով ուղարկեց առաջին ատյանի դատարան` նոր քննության:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի վճռով` անձի առևանգման, բռնաբարության, ավազսկային հարձակում կատարելու մեջ մեղադրվող նախկին ոստիկանը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման:
Վարագյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը միջնորդել է բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռն ու իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ կամ գործն ուղարկել առաջին ատյան` նոր քննության:
Պաշտպանը միջնորդել էր կրկին հարցաքննել գործով տուժող Քարոլին Բաղումյանին և մի շարք վկաների, ինչպես նաև պահանջել տուժողի հեռախոսազանգերի վերծանումները: Սակայն դատավորը մերժեց միջնորդությունը` պատճառաբանելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են` համապատասխան ակտ կայացնելու համար:
Ի դեպ` Կրոմվել Գրիգորյանը Վարագյանի` թվով երրորդ պաշտպանն է:
Ամբաստանյալ Էդգար Վարագյանը դատարանի որոշմանն ուրախ արձագանքեց. «Աստված ձեր ընտանիքին պահապան»: Մինչդեռ առաջին ատյանի դատարանում վճիռը հրապարակելուց հետո հետևյալ կերպ էր արտահայտվել. «Աստված թող ձեր երեխեքի դեմը բերի»: