կարևոր
1288 դիտում, 2 ժամ առաջ - 2026-08-28 18:23
Հասարակություն

Կաթողիկոսի ու Սրբազանների գործով դատավորը որոշում կայացրեց գործն ուղարկել Երևան

Կաթողիկոսի ու Սրբազանների գործով դատավորը որոշում կայացրեց գործն ուղարկել Երևան

Վեհափառ Հայրապետի ու վեց Սրբազանների գործով դատավոր Սերժ Ռուշանյանը որոշեց գործն ուղարկել Երևանի քրեական առաջին ատյանի դատարան, որպեսզի այնտեղ քննվի ու պարզվի, թե արդյո՞ք ճիշտ է այս գործը քննել Արմավիրի դատարանում։

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մեկնարկել է վերոնշյալ գործի քննությունը։

Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 6 Սրբազաններին` Նաթան Սրբազանին, Հայկազուն Սրբազանին, Վահան Սրբազանին, Մակար Սրբազանին, Մուշեղ Սրբազանին, Հովնան Սրբազանին վերագրվող քրեական գործը հուլիսի 27-ին էր մուտք  եղել դատարան և մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին: Օգոստոսի 7-ին կայացած դատական նիստի ժամանակ դատավորը ինքնաբացարկ հայտնեց։

Նրանց բոլորի նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը:

Բոլորին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 507-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: