Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել բավարարել ՀՔԾ–ի միջնորդությունը և կալանավորել ԱԺ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Արամ Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանը:
Նա նշեց, որ որոշումը բողոքարկելու են:
Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։