կարևոր
571 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-13 12:02
Քաղաքական

Ցմահ ազատազրկման դատավճիռը հակասում է խաղաղությանն ուղղված ջանքերին․ Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարությունը

Ցմահ ազատազրկման դատավճիռը հակասում է խաղաղությանն ուղղված ջանքերին․ Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարությունը

Սոցիալիստական ինտերնացիոնալն իր վրդովմունքն ու խոր մտահոգությունն է արտահայտում փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանի կողմից հայտարարված որոշման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքում դեռևս պահվող և նախկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ձերբակալված 19 հայ կալանավորներից 15 -ի նկատմամբ երկարատև ազատազրկման պատիժների նշանակման վերաբերյալ։

Այս վճիռը, որը ներառում է հինգ ցմահ ազատազրկման դատավճիռ, հակասում է խաղաղության և հաշտեցմանն ուղղված ջանքերի ոգուն։

Մենք արձանագրում ենք այն փաստը, որ ադրբեջանական ղեկավարությունը, ստորագրելով Վաշինգտոնի հռչակագիրը, կատարել է կարևոր քայլ՝ առաջին անգամ տասնամյակների ընթացքում թույլ տալով բեռների տարանցումը իր տարածքից դեպի Հայաստան։ 2026 թվականի հունվարին ազատ են արձակվել չորս հայեր, որոնք Ադրբեջանում կրում էին ազատազրկման պատիժներ՝ 2020 և 2023 թվականներին ձերբակալվելուց հետո։

Այս ոգով, միացնելով մեր ձայնը միջազգային այլ կառույցների ձայնին՝ մենք դիմում ենք ադրբեջանական իշխանություններին՝ առաջիկայում զարգացնելու ներկայիս դրական դինամիկան և ազատ արձակելու Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բոլոր հայ կալանավորներին։ Նման քայլը կհանդիսանա բարի կամքի նշանակալի դրսևորում և էապես կնպաստի կայունությանը Հարավային Կովկասում։

Սոցիալիստական ինտերնացիոնալը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է սոցիալ-դեմոկրատական, սոցիալիստական և աշխատավորական կուսակցություններ։ Այն միավորում է 132 քաղաքական կուսակցություններ եւ կազմակերպություններ ավելի քան 100 երկրներից՝ բոլոր մայրցամաքներից։ ՀՅ Դաշնակցության համապատասխան կառույցները լիիրավ անդամներ են Սոցիալիստ ինտերնացիոնալ կանանց (SIW) և Սոցիալիստ երիտասարդության համաշխարհային միության (IUSY) մեջ։Կից հայտարարության բնօրինակ տարբերակը՝

 

Statement on the Sentencing of Armenian Detainees in Azerbaijan and
the Need for Continued Peace Efforts in the South Caucasus

The Socialist International expresses its outrage and deep concern on the decision announced on Thursday 5 February by the Baku Military Court on long prison sentences for 15 Armenian defendants, out of the 19 Armenian detainees still held in Azerbaijan and arrested in the context of the former Nagorno-Karabakh conflict.

This ruling, which includes five life imprisonment sentences, goes against the spirit of the efforts for peace and reconciliation.

We are taking note of the fact that the Azerbaijani leadership, by signing the Washington Declaration, made an important step, allowing also -for the first time in decades - the transit of cargo from its territory into Armenia. In January 2026, it released four Armenians serving prison sentences in Azerbaijan after being arrested in 2020 and 2023.

In this spirit, joining our voice with other international institutions, we appeal to the Azerbaijani authorities to build further on the current positive momentum and release all Armenian detainees in Azerbaijan's custody. Such a gesture would represent a significant proof of goodwill and will significantly contribute to stability in South Caucasus.

 

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

13 փետրվար 2026թ.