|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հյուսիսային Կորեաում նոյեմբերի 17-21-ն անցկացված սննդամթերքի միջազգային էքսպոյին նաև ներկայացված էր Հայաստանի արադրանքը:
Միջազգային ցուցահանդեսին մասնակցել են «Ալիշան» պահածոների գործարանը, «Եվրոթերմ» ընկերություն՝ «Նոյան» պահածոներով և հյութերով, «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն՝ «Կիլիկա» գարեջրով ու հյութերով:
Մասնակցիների խոսքով` կորեացիները շատ են հավանել մեր մուրաբաներն ու ջեմեր: Նրանց համար նորություն էր հատկապես հայկական թթուն, իրենց թթուն քաղցր համ ունի:
Հայ արտադրողները խոստովանում են, որ ասիական էքսպոյին մասնակցելը լուրջ հնարավորություններ է ստեղծում մեծ շուկա մտնելու, գործընկերներ ձեռք բերելու և արտահանման ծավալը մեծացնելու համար:
Հայկական ընկերությունները միջազգային էքսպոյին մասնակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ: