կարևոր
373 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-07 17:35
Քաղաքական

Տագնապի զանգը պետք է հնչեցնել, որ այսօրվա լռությունը վաղվա աղետի մասին է․ Լիլիթ Գալստյան

Տագնապի զանգը պետք է հնչեցնել, որ այսօրվա լռությունը վաղվա աղետի մասին է․ Լիլիթ Գալստյան

«Հասարակությունը պետք է հարց տա, թե ինչ երկիր է ուզում, և արդյոք իր պատկերացրածն այն Հայաստանն է, որը կորուստների մղձավանջների աղետների և ցեղասպանությունից հետո  պետականության պայմաններում երկրորդ ցեղասպանության մասին է»,-Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները» խորագրով քննարկմանն ասաց ԱԺ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ պետության քանդման հիմնական միտումն  արժեքային դեգրադացիան է, որն այսօր այն ասպատակությունն է, որն իրականացվում է գործող իշխանական խմբակի կոմղից Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։

Լիլիթ Գալստյանն ընդգծեց, որ կազմաքանդվում է մարդու ամբողջական արժեհամակարգը, մշակույթը, կրթական չափորոշիչներով՝  պատմության դասագրքերի խեղաթյուրվում է։

 Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ այսօր թիրախի տակ է ոչ միայն հայի ինքնությունը,այլև Հայաստան-Սփյուռք հարաբերությունները և Ցեղասպանությունը։

 «Հանրային ընկալմանը պետք է հասցնել հարցը, թե ուզո՞ւմ ենք այսպես ապրել, իսկ այսպես ապրելու շարունակությունը Հայաստանի չգոյությունն է»,-ասաց Լիլիթ Գալստյանը՝ հարց հնչեցնելով, թե արդյո՞ք հնարավոր է ապրել մի տարածքում, որն ազգային պետություն, ընդհանրական արժեհամակարգ չի ունենալու։

 Նա կարևորեց տագնապի իր նկարագրած զանգը հանրության բոլոր շերտերում արթնացնելը։

Մանրամասն՝ տեսանյութում։