|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Նախատոնական օրերին ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմի ուշադրության կենտրոնում են այն հերոս հայորդիների ընտանիքները, որոնց շնորհիվ այսօր հնարավորություն ունենք ապրել ու ստեղծել կենսական բարիքներ, բաժակ բարձրացնել տոնական սեղանների շուրջ և լինել լավատես:
Այցելելով ապրիլյան դիմակայության նահատակներից, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ Օնիկ Գրիգորյանի ընտանիքին, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանձնեց նվերներ, շնորհավորեց վերջիններիս գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը և վստահեցրեց, որ ինչպես հանրապետության ղեկավարությունը, այնպես էլ բանակի հրամանատարությունը, միշտ կգտնվեն հանուն մեր այսօրվա և վաղվա, ամենաթանկ գինը վճարած ընտանիքների կողքին:
Նշենք, որ ՊԲ բարձրաստիճան հրամկազմի և պետական մարմինների ներկայացուցիչները, նման առաքելությամբ, եղել են ապրիլյան առճակատման բոլոր նահատակների ընտանիքներում: