կարևոր
2755 դիտում, 4 ժամ առաջ - 2025-11-07 19:31
Քաղաքական

Էջմիածնում ընտրությունը սահմանագիծ է՝ կործանման և վերածննդի միջև. Մհեր Մելքոնյան

Էջմիածնում ընտրությունը սահմանագիծ է՝ կործանման և վերածննդի միջև. Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է.

«Էջմիածնի առաջիկա ընտրությունները պարզապես համայնքային գործընթաց չեն։ Դրանք քաղաքական գնահատական են այն իշխանությանը, որը տարիներ շարունակ արժեզրկել է պետությունը, խեղել է ազգային ինքնագիտակցությունը և վերածել քաղաքականությունը կործանարար աղանդի։

Փաշինյանի վարչակարգը ձևավորել է կառավարման մոդել, որտեղ պետությունը ենթարկվում է ոչ թե օրենքին, այլ մեկ մարդու կամքին։ Արդյունքում՝ հասարակությունը բաժանվել է, ինստիտուտները թուլացել են, իսկ պետական պատասխանատվությունը վերածվել է քարոզչական ձևականության։

Նոյեմբերի 16-ին Էջմիածինը կանգնած է վճռորոշ ընտրության առաջ՝

պահպանե՞լ այն իշխանությունը, որը ամեն օր խաթարում է մեր պետական հիմքերը, թե՞ ասել հստակ և վճռական «ոչ»՝ հանուն արժանապատվության, օրենքի և ազգային միասնականության։

Շատ կարևոր է, որ Էջմիածին համայնքի յուրաքանչյուր քաղաքացի մասնակցի ընտրություններին։

Յուրաքանչյուր քվե այս անգամ կդառնա դիրքորոշում՝ հանուն Հայաստանի, հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, հանուն պետականության, հանուն արժանապատիվ ապագայի։

Էջմիածինը պետք է իր քվեով ցույց տա, որ գործող հակազգային իշխանությունը տեղ չունի մեր երկրի ու մեր քաղաքացիների կյանքում։

Այս ընտրությունները պետք է դառնան քաղաքական զարթոնքի խորհրդանիշ՝ վկայելով, որ Հայաստանը չի հաշտվելու կեղծիքի, անպատասխանատվության և ապազգային կառավարման հետ։

Էջմիածինը եղել է մեր պետականության և հավատքի հենարանը։ Այստեղից են միշտ հնչել այն խոսքերը, որոնք ձևավորել են ազգային միասնությունը։

Ժամանակն է վերադարձնել քաղաքականության իսկական իմաստը՝ ծառայել ժողովրդին, պաշտպանել ազգային արժանապատվությունը և ամրացնել պետական հիմքերը։

Հենց այդ արժեքներն են, որ այսօր հաղթանակի ճանապարհն են։

Եվ վստահ եմ՝ հաղթելու է ազգայինը՝ գաղափարով, սկզբունքով և ժողովրդի կամքով։

Այս ընտրությունը սահմանագիծ է՝ կործանման և վերածննդի միջև։

Էջմիածնի հաղթանակը կլինի ողջ Հայաստանի հաղթանակը։

«Հաղթանակ» դաշինք # 1»: